ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Չզե­կուց­վո­ղը զե­կուց­վեց

Չզե­կուց­վո­ղը զե­կուց­վեց
29.11.2019 | 02:57
Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­ման Թա­թո­յա­նի ա­ռա­ջար­կով գոր­ծա­դի­րի ե­րեկ­վա նիս­տում չզե­կուց­վող հար­ցը զե­կուց­վող դար­ձավ։ Ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նը ներ­կա­յաց­րեց, գոր­ծա­դիրն էլ հաս­տա­տեց` Տա­վու­շի մար­զի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կին կհատ­կացվի 2 մլն 662 հա­զար դրամ։ «Տա­վու­շի մար­զում խն­դիր­նե­րը շատ են, հատ­կաց­վող գու­մա­րը կն­պաս­տի մարդ­կանց հա­սա­նե­լիու­թյան բարձ­րաց­մա­նը և աշ­խա­տանք­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյա­նը»,- պար­զա­բա­նե­լով չզե­կուց­վող հար­ցը զե­կուց­վող դարձ­նե­լու իր ա­ռա­ջար­կը` ա­սաց Ար­ման Թա­թո­յա­նը։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 9248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ